Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 44 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 44 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 883:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 3 837 նոր դեպք, ապաքինվել է 3 105 պացիենտ:

Դեկտեմբերի 14-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 49 պացիենտ: