Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 876:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 1 655 նոր դեպք, ապաքինվել է 2 286 մարդ:
Երեկ, օգոստոսի 1-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 654 դեպք, ապաքինվել է 1319 պացիենտ, մահացել է 33 մարդ: