Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 731:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 3 666 նոր դեպք, ապաքինվել է 1 335 մարդ:

Երեկ, հուլիսի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 264 դեպք, ապաքինվել է 1 665 պացիենտ, մահացել է 26 մարդ: