Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 613:

Մարտի 10-ի տվյալներով, երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 513 նոր դեպք, ապաքինվել է 96 պացիենտ: