Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 520:

Այսօր, երկրում կորոնավիրուս է հաստատվել 160 մարդու մոտ, ապաքինվել է 409 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, փետրվարի 28-ին արձանագրվել էր կորոնավիրուսի 248 դեպք, ապաքինվել էր 525 պացիենտ, մահացել էր 11 վարակված: