Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 485:

Այսօր, երկրում կորոնավիրուս է հաստատվել 337 մարդու մոտ, այստեղից ապաքինվել է 320 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, փետրվարի 25-ին կորոնավիրուս էր հաստատվել 362 մարդու մոտ, ապաքինվել էր 470 պացիենտ, մահացել էր 12 վարակված: