Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 15 805 նոր դեպք
Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 15 805 նոր դեպք:
Համապատասխան տվյալները հրապարակում են թուրքական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում մահացել է 253 վարակված:
Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման ավելի քան երկու միլիոն 178 հազար դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 20 388 մարդ:
Միևնույն ժամանակ, վարակից ապաքինված անձանց թիվն ավելացել է 21 005-ով և ընդհանուր առմամբ գերազանցել է երկու միլիոն 58 հազարը: