Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1587 դեպք, մահացել է 44 մարդ
Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1587 դեպք, ինչը հունիս ամսից հետո ամենաբարձր օրական ցուցանիշն է:
Ինչպես «թվիթերի» իր էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար, Փահրեթին Կոչան, վերջին մեկ օրում մահացել է 44 պացիենտ: Առողջացել է 1087 վարակված:
Հիվանդության տարածումից առ այսօր, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 270 133 դեպք: Մահացել է 6370 մարդ: