Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 10 220 դեպք
Թուրքիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 220 նոր դեպք: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի բռնկումից ի վեր Թուրքիայում «կովիդ 19»-ը հաստատվել է ավելի քան 2,33 միլիոն մարդու մոտ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների ՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսային վարակից մահացել է 174 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասնում է 22 981-ի:
Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում Թուրքիայում վարակից ապաքինված անձանց թիվը աճել է 10 301-ով: Համավարակի տարածումից առ այսօր, Թուրքիայում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 2.2 միլիոն մարդ:
Թուրքիայի առողջապահության նախարար Փարհեթին Քոչան բնակչությանը կոչ է արել մինչև պատվաստման ծրագրի ավարտը, պահպանել հաստատված սահմանափակումները: