Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, ապաքինվել է 90 պացիենտ
Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, ապաքինվել է 90 պացիենտ: Տարածաշրջանի մասշտաբով շարունակվում է խորը համավարակաբանական հետազոտությունը:
«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 199 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 18-ի վիճակը ծանր է:
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 70 պացիենտ, այդ թվում ծանր է 6-ի առողջական վիճակը:
Ինչ վերաբերում է «Սենամեդ» կլինիկային, ապա այնտեղ բուժում է ստանում 36 կորոնավարակակիր, այստեղից ծանր է հինգ պացիենտի վիճակը: Փոթիի հոսպիտալում բուժվում է 39 կորոնավարակակիր, նրանցից չորսի վիճակը ծանր է:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 25 պացիենտ, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում գտնվում է 8 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդում» գտնվում է 21 վարակված: Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 45 մարդ:
Կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացել է մեկ մարդ, Մեստիայի 82-ամյա բնակիչ»,- ասում են շրջանային վարչակազմում: