Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 151 նոր դեպք, ապաքինվել է 217 պացիենտ
Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 151 նոր դեպք, ապաքինվել է 217 պացիենտ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 151 նոր դեպք, նրանց մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Ինչ վերաբերում է անհայտ աղբյուները պարզելուն, ապա համավարակաբանների կողմից ընթանում է հետազոտություն:

Տարածաշրջանում գործող 6 կովիդ կենտրոններում բուժում է ստանում 201 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 19-ի վիճակը ծանր է: Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժվում է 38 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 28 կորոնավարակակիր, այստեղից 4 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր:

Ինչ վերաբերում է Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալին, ապա այստեղ բուժվում է կորոնավիրուսով վարակված տասը պացիենտ, նրանցից չորսի վիճակը ծանր է:

Բացի այդ, Աբաշայի «Էվեքսի» կլինիկայում գտնվում է 16 վարակակիր: Սենակիի «Լազիկա մեդում» բուժվում է 33 վարակված:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 217 պացիենտ: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 93 մարդ:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է շրջանային վարչակազմը: