Վերջին 24 ժամում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է 48 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է 48 կովիդ վարակված պացիենտ, մահացել է մեկ մարդ: Տարածաշրջանում շարունակվում են խորը համավարակաբանական հետազոտություններ:
Տարածաշրջանային վարչակազմի տվյալներով, այս փուլում վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 165 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 15-ի վիճակը ծանր է: Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 48 պացիենտ, այստեղից ծանր է հինգ պացիենտի վիճակը:
Փոթիի հոսպիտալում մնում է 35 կորոնավարակակիր, այստեղից ծանր է հինգ հիվանդի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 31 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երեքի վիճակը:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 15 պացիենտ, այստեղից ծանր է երկու պացիենտի վիճակը: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 14 պացիենտ: Ինչ վերաբերում է Սենակիի «Լազիկա մեդ»-ին, ապա այնտեղ մնում է 22 վարակված:
Բացի այդ, վերջին 24 ժամում տարածաշրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 48 պացիենտ: Տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 64 մարդ: Սամեգրելո-Զեմո Սվանեթիում վերջին 24 ժամում մահացել է մեկ պացիենտ, ով Խոբիի մունիցիպալիտետի բնակիչ էր: