Վերջին 24 ժամում Իտալիայում «Կովիդ 19»-ից մահացել է 117 անձ:
Սա վերջին երեք օրվա ամենամեծ ցուցանիշն է:
Տեղեկությունը տարածում է «Սի էՆ էՆ»-ը:
Երկրում կորոնավիրուսով մահացությունների թիվը կազմում է 33 072:
Մի փոքր ավելացել է նոր դեպքերը, որը հասել է 584 և այս շաբաթ գրանցվել է ամենամեծ ցուցանիշը:
Իտալիայում ապաքինվածների թիվը հասել է 147 101-ի: Համաճարակի տարածումից հետո երկրում հաստատվել է «Կովիդ 19»-ի 231 139 դեպք: