Վերջին 24 ժամում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 968 դեպք, մահացել է 465 մարդ
Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամում երկրում «կովիդ 19» է հաստատվել 15 968 մարդու մոտ: Այս մասին տեղեկությունը տարածում է տեղական մամուլը:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 465 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 14 476:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Նյու Դելիում և Մումբայում: Հնդկաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 456 183 դեպք: Այս ցուցանիշով երկիրն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը: