Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 28 637 դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 637 դեպք:
Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը»:
Ընդհանուր առմամբ երկրում գրանցված է «կովիդ 19»-ի 849 553 դեպք, մահացել է 22 674 մարդ:
Հնդկաստանը վարակի տարածման ցուցանիշով ԱՄՆ-ից և Բրազիլայից հետո աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը:
Ներկայումս երկրի հիվանդանոցներում բուժվում է 292 258 վարակակիր: