Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 52 հազար դեպք, մահացել է 771 մարդ
Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 52 հազար դեպք, մահացել է 771 մարդ:
Այս մասին տեղեկությունը տարածում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:
Համավարակի սկսվելուց ի վեր, երկրում կորոնավիրուսից մահացել է 38 135 մարդ:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, Հնդկաստանը «կովիդ 19»-ի տարածման ցուցանիշով, աշխարհում երրորդ տեղում է, իսկ մահացության դեպքերի քանակով չորրորդը: