Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 459 նոր դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 459 նոր դեպք:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, Հնդկաստանում համավարակի տարածումից մինչ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 318 դեպք, այստեղից 16 475 մարդ մահացել է: Ապաքինվածների թիվը կազմում է 320 000:
«Սի Էն Էնի» հաղորդմամբ, վերջին վեց օրում երկրում գրանցվել է ավելի քան 100 000 դեպք: