Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 90 000 դեպք
Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 90 000 դեպք: Ինչպես գրում է «ռոյթերը», սա վարակի ամենօրյա արձանագրված դեպքերի համաշխարհային հակառեկորդ է:
Հնդկաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90 632 դեպք, մահացել է 1065 մարդ:
Համավարակի սկզբից մինչ օրս Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 70 626 մարդ:
Վարակի տարածման և մահացիության դեպքերի ցուցանիշով, Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: