Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 80 հազար դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 80 հազար նոր դեպք:
Այս տեղեկությունը տարածում է «Գարդիանը» հիմնվելով տեղական լրատվամիջոցներին:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 970 հիվանդ:
Համավարակի սկզբից մինչ օրս Հնդկաստանում գրանցվել է վարակման ավելի քան 3,5 միլիոն դեպք, այստեղից մահացել է 63 հազար մարդ: