Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 2 314 մարդու մոտ
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 2 314 մարդու մոտ: Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 207 պացիենտ, մահացել է 16 կորոնավարակակիր:
Այս մասին տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
Գերատեսչության փոխանցմամբ, 23 պացիենտի մահվան պատճառ է դարձել «կովիդ 19»-ը, 4 վարակվածի մահվան պատճառն այլ հիվանդություններն են:
Հոկտեմբերի 25-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 77 837 դեպք, այստեղից ապաքինվել է 50 908 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 1 180 մարդ, ևս 337 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: