Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 138 մարդու մոտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 138 մարդու մոտ:
Երկրում «կովիդ 19»-ից մահացել է 21 պացիենտ, ևս չորս վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:
Միևնույն ժամանակ, անցած օր ու գիշերվա ընթացքում վարակից ապաքինվել է 1 385 հիվանդ:
Այս տեղեկությունը առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վրա հիմնվվելով տարածում է «Նյուս ամ» հրատարակությունը:
Դեկտեմբերի 9-ի դրությամբ, Հայաստանում համավարակի սկզբից արձանագրվել է կորոնավիրուսի 144 066 դեպք, այդ թվում ապաքինվել է 120 532 հիվանդ:
Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 393 մարդ, ևս 601 վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: