Վերջին 24 ժամում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 դեպք: Այս մասին հաղորդում է Հայաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է «Կովիդ 19»-ի 9 282 դեպք:
Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 5 715 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովիդ 19»-ից մահացել է 131 անձ: Վերջին 24 ժամում մահացել է չորս քաղաքացի:
Սրա հետ մեկտեղ, Հայաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաշվառում է նաև այն վարակակիրների մահվան դեպքերը, երբ մահը վրա է հասել «այլ հիվանդությունների» պատճառով: Նրանց թիվը կազմում է 50:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան