Վերջին 24 ժամում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք և մահացել հինգ վարակակիր
Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 189 մարդ ախտորոշվել է կորոնավիրուսով, իսկ 5 վարակակիր՝ մահացել: Համապատասխան տվյալները տարածում է հայկական մամուլը՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների վրա:
Այսպիսով, Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 4 472 դեպք, «Կովիդ 19»-ով մահացել է 60 մարդ: Սրա հետ մեկտեղ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնից հայտնում են, որ 24 մահացու դեպք է գրանցվել այլ պատճառներով:
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 925 քաղաքացի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան