Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք: Այս մասին հաղորդում է հայկական մամուլը, երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին հենվելով:
Հուլիսի 31-ի տվյալներով, համավարակի սկսվելուց ի վեր, Հայաստանում գրանցվել է «կովիդ 19»-ի 38 550 դեպք:
Վերջին 24 ժամում մահացել է 10 մարդ, իսկ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 738 մարդ: