Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, մահացել է 9 մարդ
Հայաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր քանակը հասել է 35 000-ի:
Վերջին 24 ժամում գրանցվել է վարակման 104 նոր դեպք:
Տեղեկությունն այս մասին հաղորդում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է «կովիդ 19»-ի 34 981 դեպք: Այս պահին հիվանդանոցներում բուժվում է 10 620 մարդ:
Վերջին 24 ժամում մահացել է 9 մարդ, ընդհանուր առմամբ մահացածների թիվը կազմում է 650: