Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է 482 նոր դեպք, մահացել է 14 մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է 482 նոր դեպք, մահացել է 14 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Հայաստանում գրանցվել է վարակման 25 127 դեպք:
Ներկայումս բուժվում է 11 254 մարդ: Հայաստանում «կոդիդ 19»-ից մահացել է 433 մարդ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը առանձին է գրանցում այն կովիդ վարակակիրների մահվան դեպքերը, որոնք մահացել են այլ հիվանդությունների պատճառով: Հայաստանում գրանցվել է 143 նման դեպք: