Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 182 դեպք, մահացել է 9 մարդ
Հուլիսի 13-ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 32 151-ի:
Անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է վարակման 182 նոր դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 573 մարդ:
Կորոնավիրուսովվ վարակված 183 պացիենտ մահացել է այլ հիվանդության պատճառով: Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում բուժվում է 11 500 մարդ: