Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք: Ապաքինվել է 171 պացիենտ, մահացել է երեք մարդ:
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:
Կենտրոնի տվյալներով, մահացածներից երկուսը մահացել են «կովիդ 19»-ից, իսկ մեկ վարակվածի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը:
Սեպտեմբերի 12-ի տվյալներով, Հայաստանում համավարակի տարածվելուց առ այսօր, ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 45 675 դեպք: Այստեղից ապաքինվել է 41 605 մարդ:
Ինչ վերաբերում է զոհերին, ապա երկրում կորոնավիրուսից մահացել է 1 192 պացիենտ, այստեղից 281-ի դեպքում մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը