Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 124 նոր դեպք, մահացել է հինգ մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 124 նոր դեպք: Վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում համավարակի սկսվելուց ի վեր, արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 43 750 դեպք: Այս պահի դրությամբ, հիվանդանոցներում բուժվում է 4956 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացածներին, ապա ինչպես նշում են Հայաստանի կառավարությունում, «կովիդ 19»-ից մահացել է 877 մարդ, ևս 267 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: