Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, մահացել է երեք մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, ապաքինվել է 34 պացիենտ, մահացել է երեք մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:

Սեպտեմբերի 14-ի տվյալներով, Հայաստանում համավարակի տարածվելուց առ այսօր, ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 45 969 դեպք: Այստեղից ապաքինվել է 41 693 մարդ:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա երկրում կորոնավիրուսից մահացել է 1 201 պացիենտ, այստեղից 282-ի դեպքում մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը