Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, ապաքինվել է 202 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 202 պացիենտ, մահացել՝ 9 վարակակիր:
Այս մասին հաղորդում է հայկական մամուլը, հիմնվելով երկրի երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:
Հոկտեմբերի 8-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 54 473 դեպք, այստեղից ապաքինվել է 45 312 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1004 մարդ, ևս 302 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: