Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
Սեպտեմբերի 20-ի տվյալներով, Հայաստանում գրանցված է կորոնավիրուսի 47 431 դեպք, որտեղից ապաքինվել է 42 608 մարդ, մահացել է 930 վարակակիր: Այս պահի դրությամբ Հայաստանում բուժվում է 3 606 պացիենտ:
Նշենք, որ երկրում ևս երկու պացիենտ մահացել է այլ հիվանդության պատճառով, չնայած նրան, որ նրանց մոտ հաստատված էր «կովիդ 19»: Նման դեպքերի թիվը հասնում է 287-ի: