Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, մահացել է հինգ մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, մահացել է հինգ մարդ

Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, մահացել է հինգ մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:

Ըստ կենտրոնի, չորս մարդ մահացել է «կովիդ 19»-ից, իսկ մեկ անձի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 261 մարդ:

Օգոստոսի 27-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 43 270 դեպք: Այստեղից ապաքինվել է 36 988 հիվանդ:

Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1130 պացիենտ, այստեղից 265-ի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: