Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 441 դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 441 դեպք: Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում մահացել է 28 մարդ, ապաքինվել է 510 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Այսպիսով, համավարակի սկզբից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 92 254 դեպք:
Ներկայումս երկրում բուժում է անցնում 34 691 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահվան ընդհանուր քանակին, ըստ Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի, ընդհանուր առմամբ «կովիդ 19»-ից մահացել է 1 363 մարդ, ևս 373 վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: