Վերջին 24 ժամում Հարավային Կորեայում կորոնավիրուսից բուժվել է ավելի շատ մարդ, քան՝ վարակվել
Վերջին 24 ժամում Հարավային Կորեայում կորոնավիրուսից բուժվել է ավելի շատ պացիենտ, քան վարակվել է:
Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, վերջին 24 ժամում Հարավային Կորեայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու 110 դեպք, իսկ հիվանդանոցներից դուրս է գրվել 114-ը:
Հարավային Կորեայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 20-ին: Դրանից հետո սա առաջին օրն է, երբ ապաքինվածների թիվը գերազանցել է վարակակիրների թվին:
Այս պահի դրությամբ, Հարավային Կորեայում հաստատված է կորոնավիրուսի 7 797 դեպք: Զոհվել է 66 մարդ: