Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 225 դեպք, մահացել է վեց մարդ
Հայաստանում կովիդվարակակիրների թիվը անցած 24 ժամում ավելացել է 225-ով, մահացել է վեց մարդ: Այս մասին հաղորդում է տեղական մամուլը:
Օգոստոսի 9-ի տվյալներով, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 40 410 դեպք, մահացել է 791 մարդ: Վարակից բուժվել է ավելի քան 32 հազար մարդ: Այս պահին բուժվում է մոտ 6700 քաղաքացի: