Անցած օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում «կովիդ 19»-ից մահացել է 794 մարդ:
Երկրում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 56 546 վարակված:
Համապատասխան տվյալները տարածում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 12 321-ով:
Համավարակի սկզբից երկրում գրանցվել է «կովիդ 19»-ի ավելի քան երկու միլիոն 205 հազար դեպք