Վերջին 24 ժամում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 21 237 մարդ, մահացել է 1 019 պացիենտ
Վերջին 24 ժամում Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 21 237 նոր դեպք, մահացել է 1 019 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին:
Համավարակի բռնկումից մինչ օրս, Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 647 դեպք, այստեղից մահացել է 36 537 մարդ: