Վերջին 24 ժամում Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Գերմանիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 711 նոր դեպք, մահացել է երեք մարդ: Այս մասին հաղորդում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Համավարակի սկզբից ի վեր, Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 233 575 դեպք:
Երկրում մահացու դեպքերի թիվը հասնում է 9272-ի: