Վերջին 24 ժամում Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 868 նոր դեպք, մահացել է 47 մարդ
Գերմանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 868 նոր դեպք, մահացել է 47 մարդ։ Այս մասին հաղորդում է Գարդիանը, հիմնվելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին։
Համավարակի սկսվելուց ի վեր Գերմանիայում արձանագրվել է կովիդ 19֊ով վարակման 373 167 հաստատված դեպ։ Մահացել է 9 836 մարդ։