Վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 26 676 նոր դեպք, մահացել է 163 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 26 676 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Սա արդեն 6-րդ դեպքն է, երբ վերջին 12 օրվա ընթացքում վարակի օրեկան դեպքերի թիվը գերազանցում է 25 հազարը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 163 մարդ:
Համավարակի սկզբից Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 957 421 հաստատված դեպք, մահացել է 34 048 մարդ: