Վերջին 24 ժամում, Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 մարդ, բացահայտվել է վարակման 143 նոր դեպք
Վերջին 24 ժամում, Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 մարդ, բացահայտվել է վարակման 143 նոր դեպք

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը հասել է 3 012-ի: Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տեղեկությամբ, վարակից բուժվել է 52 045:

Բացի այդ, վերջին 24 ժամում Չինաստանում վարակի հետևանքով մահացել է 31 մարդ, բացահայտվել է վարակման 143 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 2 189 մարդ:

Այս պահի դրությամբ, Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված է 80 409 մարդ: Բժիշկների հսկողության տակ է մոտ 33 000 մարդ:

Աշխարհի մասշտաբով, կորոնավիրուսի հետևանքվով զոհվել է 3 285 մարդ, բուժվել՝ 53 255-ը: