Վերջին 24 ժամում Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 54 940 դեպք, մահացել է 563 պացիենտ
Անցած 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայում «կովիդ 19» է հաստատվել 54 940 մարդու մոտ, վարակից մահացել է 563 հիվանդ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում հոսպիտալացվել է 4 066 հիվանդ:
Ըստ «Գարդիանի», Բրիտանիայի շտապ օգնության ծառայությունը «աննախադեպ ճնշման տակ է»:
Համավարակի տարածվելուց ի վեր, Մեծ Բրիտանիայում արձանագրվել է վարակման ավելի քան երեք միլիոն դեպք, այդ թվում մահացել է ավելի քան 81 000 մարդ: