Վերջին 24 ժամում Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 21 363 նոր դեպք, մահացել է 213 մարդ
Վերջին 24 ժամում Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 21 363 նոր դեպք, մահացել է 213 մարդ

Անցած 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 21 363 նոր դեպք, մահացել է 213 մարդ: Այս մասին հաղորդում է «Գարդիան» հրատարակչությունը:

Ըստ «Գարդիանի» նախորդ շաբաթվա համեմատ վարակի նոր դեպքերի թիվն աճել է 11,2 տոկոսով, իսկ մահացության ցուցանիշը աճել է 22 տոկոսով:

Համավարակի տարածումից ի վեր Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 394 299 հաստատված դեպք, մահացել է 52 240 մարդ: