Վերջին 24 ժամում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 58 հազար դեպք
Վերջին 24 ժամում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 58 հազար դեպք:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, համավարակի սկսվելուց ի վեր, Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք:
Վերջին 24 ժամում «կովիդ 19»-ից մահացել է 1 129 պացիենտ: Ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 91 263 մարդ: