Վերջին 24 ժամում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 008 դեպք, մահացել է 1367 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 008 դեպք:
Երկրում վարակման դեպքերի քանակը հասել է 2 159 654-ի:
Բրազիլիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 1367 մարդ:
Թարմացված տվյալներով, Բրազիլիայում մահացել է 81 000 մարդ: