Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 47 161 դեպք, մահացել է 1086 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 47 161 դեպք, մահացել է 1086 մարդ

Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 47 161 դեպք, մահացել է 1086 մարդ:

Համապատասխան տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսի տարածումից առ այսօր, Բրազիլիայում գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 3 միլիոն 717 հազարից ավել դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 117 666 մարդ:

Այս ցուցանիշով, Բրազիլիան ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում է: