Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 39 924 դեպք, մահացել է 1233 մարդ
Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1233 մարդ և արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 39 924 նոր դեպք:
Երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 75 հազարը:
Կրկնակի թեստավորման արդյունքում «կովիդ 19»-ի վրա դրական պատասխան է ստացվել երկրի նախագահ Ժաիր Բոլսանարոյի մոտ, որի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր հուլիսի 7-ին: