Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 577 փաստ
Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 577 փաստ

Իրավապահների կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամում երկրի ամբողջ տարածքում արձանագրվել է սահմանված սահմանափակումների շրջանակներում գործող կարգավորումների խախտման 577 փաստ,- այս մասին ասված է ներքին գործերի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ն տեղեկությամբ, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10)-րդ հոդվածի խախտման համար տուգանել է 93 ֆիզիկական անձի: Տուգանված անձանց միջև են նաև այնպիսիները, ովքեր խախտել են ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակման կարգը:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար, վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (11)-րդ հոդվածի համաձայն տուգանվել է 484 անձ:

«Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, պաշտպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կօգտագործվի օրենքով նախատեսված միջոցները:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,-ասվում է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում ասում են, որ շնչադիմակ կրելու կարգի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և տուգանքի՝ 20 լարիի չափով `վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն:

«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, իրավախախտումների բոլոր փաստերին արձագանքում են համապատասխան կերպով»,-հայտարարել են նախարարությունում: