Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 1 244 փաստ
Իրավապահների կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամում երկրի ամբողջ տարածքում արձանագրվել է հաստատված սահմանափակումների շրջանակներում գործող կարգավորումների խախտման 1 244 դեպք:
Ըստ նրանց, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10)-րդ հոդվածի խախտման համար տուգանել է 67 ֆիզիկական անձի:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար, վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (11)-րդ հոդվածի համաձայն տուգանվել է 1 177 անձ:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին», – հայտարարում են ՆԳՆ-ում:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ շնչադիմակ կրելու կարգի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և տուգանքի՝ 20 լարիի չափով `վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն:
«Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհապաղ արձագանքում են օրենքի բոլոր խախտումներին»,- հայտարարել են ՆԳՆ-ում: